HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորակցություն համայն հայ ժողովրդին և Հայաստանին

Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին սեպտեմբերի 1-ին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ:

Հանուն Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի Կարդինալ Էրդոն դատապարտել է նաև ազգային պատկանելության հողի վրա իրականացվող բռնությունն ու ատելությունը` հայցելով, որ Բարձրյալ Աստված պահպանի համայն հայ ժողովրդին և օրհնի արդարության ու խաղաղության շնորհներով:

Արձագանքելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կոչին` ցավալի երևույթի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և անդամ 349 Եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանություններին իր վրդովմունքն է արտահայտել Խորհրդի Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Տվեյթը: Անդրադառնալով Հունգարիայի և Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին` ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողությունները, որ կոպտորեն խաթարում են խաղաղությունը և արդարությունը տարածաշրջանում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածի տեղեկատվական համակարգ

Մեկնաբանություններ (1)

Karo
Երբեք բաւական չէ: Հունգարիան պէտք է հատուցէ Հայաստանին եւ առաւել ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter