HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ:

Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։

Սպասվող տեղումներով պայմանավորված՝ մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter