449 մլն 996 հազար դրամ լրացուցիչ գումար՝ Բուսաբանական այգու բարեկարգման համար
Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական բարեկարգումն ապահովելու նպատակով Կառավարությունը որոշել է հավելյալ գումար հատկացնել՝ 449 մլն 996 հազար դրամ։
Հիմնավորման համաձայն՝ «Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքներ» միջոցառման շրջանակներում 2023 թ.-ից իրականացվում են կառուցման և բարեկարգման աշխատանքներ։
Տարածքի ամբողջական բարեկարգման և հանրային օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն, մասնավորապես՝ մաքրման կայանի կառուցում, արտաքին լուսավորության համակարգի վերակառուցում և այլ աշխատանքներ, որոնք արտացոլված են նաև պայմանագրի մինչև 10 տոկոսի ավելացման ծավալաթերթ նախահաշվում:
Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել գործող պայմանագրի արժեքը ավելացնել մինչև 10 տոկոսով՝ 449 մլն 996 հազար դրամի չափով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել