HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ հանրակացարաններ կսեփականաշնորհվեն

Կառավարությունը «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում է ընդունել։

Նախատեսվում է ՀՀ օրենսդրության սահմաններում իրականացնել բնակելի տարածքների սեփականաշնորհում՝ ապահովելով Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց մշտական բնակարաններով։

Հիմնավորման համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևանի Շիրակի փողոց 2/32, քաղաք Երևան, Մոլդովական փողոց 29/1, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան), Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեներում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել և խնդրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով (կամ համատեղ սեփականության իրավունքով) տրամադրել իրենց ընտանիքներին:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter