Թադեւոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
ԱԺ մարտի 26-ի նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրա թեկնածությունը ամատեղ ներկայացրել էին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Թադեւոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը:
Թադեւոս Ավետիսյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, որը ընդունված կհամարվի, եթե մեկ շաբաթվա ընթացքում Ավետիսյանը այն հետ չվերցնի:
Լուսանկարը՝ ԱԺ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել