HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամնակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter