Պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը, մասնավորապես, կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել