3 անչափահաս մտել են «Կանազ» մշակույթի տան շենք, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:
Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել