HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Բելառուս. թիմերը կհանդիպեն 8-րդ անգամ

Այսօր՝ 18:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: 

Այս, ինչպես նաեւ հունիսին կայանալիք Հայաստան-Ղազախստան ու Հայաստան-Մոլդովա մրցավեճերը նախապատրաստություն են Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունից առաջ: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի հերթական խաղարկության ընտրական փուլը կկայանա առաջիկա աշնանը:

Նկատենք, որ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան հանդիպումը չեղարկվեց Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի հետեւանքով, իսկ ահա Բելառուսը նույն օրը Նիկոսիայում 1-0 հաշվով հաղթեց Կիպրոսին: Ընդ որում՝ Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում Կիպրոսը լինելու է Հայաստանի մրցակիցներից մեկը:

Ահա Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը.

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ» 
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
Գոռ Մատինյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ Երեւան
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան - «Նոա»

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ» (Բրաունշվայգ, Գերմանիա)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ Երեւան
Ֆին Գերագուսյան - «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը, իսկ Բելառուսը՝ 98-րդ: 

Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականներն առաջին անգամ հանդիպել են աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլում: 2000 թ. հոկտեմբերի 11-ին Մինսկում տանտերերը հաղթել են 2-1 հաշվով: Մեր թիմից աչքի է ընկել Ֆելիքս Խոջոյանը: 2001-ի հունիսի 2-ին Երեւանում կայացած պատասխան խաղում գրանցվել է 0-0:

Առաջին ընկերական խաղը կայացել է 2008-ի փետրվարի 4-ին Մալթայի մրցաշարի շրջանակներում: Արարատ Առաքելյանի ու Արա Հակոբյանի գոլերի շնորհիվ մերոնք հաղթեցին 2-1, չնայած պարտվում էին 0-1 հաշվով: Հերթական ընկերական խաղը 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ թուրքական Անթալիայում: Բելառուսը հաղթեց 3-1: Մերոնցից աչքի ընկավ Լեւոն Պաչաջյանը: Մի ընկերական խաղ էլ կայացավ 2012-ի օգոստոսի 15-ին Երեւանում: 2-1 հաշվով հաղթեցին բելառուսները: Մեր թիմի գոլը ինքնագոլ էր մրցակցի պաշտպան Դմիտրի Վերխովցովի կողմից: 2016-ի մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական մրցավեճում էլ գրանցվեց 0-0: Թիմերի միջեւ ընդհանուր առմամբ 7-րդ եւ ընկերական 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում 2017-ի նոյեմբերի 9-ին: Մեր ընտրանին հաղթեց 4-1: Աչքի ընկան Արաս Օզբիլիզը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը: 

Այսպիսով՝ մինչ այս ազգային հավաքականների մակարդակով Հայաստանն ու Բելառուսն անցկացրել են 7 հանդիպում, որոնցից 2-ում հաղթել են մերոնք, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 3-ում առավելության են հասել բելառուսները: Խփած ու բաց թողած գոլերի առումով հավասարություն է՝ 9-9: 

Հայաստան-Բելառուս խաղի մրցավարը լինելու է մոլդովացի Դումիտրի Մունտեանը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի (արխիվ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter