ՄԻՊ-ը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործառնության բաժնի տնօրենի հետ
Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սույն թվականի մարտի 30-ին հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործառնության բաժնի տնօրեն Մաարիտ Կոհոնեն Շերիֆֆի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց բախվում են մարդու իրավունքների պաշտպանները իրենց գործառույթներն իրականացնելիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել