HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանում 128 կուսակցություն է գործում, 3-ը գրանցվել է 2026-ին

2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված 128 կուսակցություն կա։ Ըստ Արդարադատության նախարարության տրամադրած ցուցակի՝ գործող այս կուսակցությունների կեսից ավելին՝ 68 կուսակցություն, պետական գրանցում ստացել է վերջին 10 տարիներին, 3-ը՝ 2026 թվականի առաջին եռամսյակում։ 

Այս տարի գրանցված 3 կուսակցությունները՝ «Միասնական ազգային սահմանադրական» (ՄԱՍԿ), «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Բոլորին դեմ եմ» կուսակցությունները հայտարարել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախընտարական շրջաններն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում քաղաքական նոր կուսակցությունների ստեղծմամբ։ Կուսակցությունների գրանցման ամենաակտիվ շրջանը նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ է եղել։ 2021-ի սկզբից մինչև ընտրություններ 20 կուսակցություն է գրանցվել, որոնց ուղիղ կեսը առանձին կամ դաշինքի կազմում մասնակցել է նույն տարվա ԱԺ ընտրություններին։ 2021-ի ընտրություններից հետո էլ գրանցվել է 27 կուսակցություն։

Elections-1.jpg (241 KB)

Չնայած գործող կուսակցությունների մեծ թվին, դրանց մեծ մասն այդքան էլ ակտիվ չէ Հայաստանի քաղաքական դաշտում։ 2025 թվականի վերջին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակեց ՀՀ կուսակցական համակարգի  ուսումնասիրության արդյունքները՝ ներկայացնելով համակարգի հիմնական միտումներն ու առանձնահատկությունները։ Հետզոտությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացրել է հաշվետու 123 կուսակցությունից 118-ը։ Ներկայացված հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տվել, որ 118 կուսակցությունների ավելի քան 70%-ը՝ 83 կուսակցություն, ֆինանսական գործունեություն չի ծավալել։ 

IMG_8152.jpeg (358 KB)

Ավելի քան երկու տասնյակ կուսակցություններ արդեն հայտարարել են առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին։ Դրանց մի մասը առանձին կներկայանա, մյուս մասը՝ դաշինքով։ Թե քվեաթերթիկի վրա ընտրողը որ ուժերի անունները կտեսնի, հստակ կդառնա մայիսի 3-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter