HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։

Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։

Զատիկը միավորում է մեզ ընտանիքների շուրջ՝ ամրացնելով մարդկային կապերը, փոխադարձ հոգատարությունն ու ներքին համերաշխությունը։ Տոնի խորհուրդը հիշեցնում է, որ հասարակության ամրությունը սկսվում է յուրաքանչյուր ընտանիքից, յուրաքանչյուր անհատի արժեհամակարգից և համատեղ ապրելու մշակույթից։

Այս օրերին առավել խորությամբ ենք գիտակցում նաև ազգային միասնության և համախմբման կարևորությունը։ Համերաշխությունն ու փոխվստահությունը մեր պետականության ամրության հիմնասյուներից են, և միայն միասնական ջանքերով կարող ենք դիմակայել մարտահրավերներին ու ձևավորել կայուն ու անվտանգ ապագա։

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում։

Թող Սուրբ Զատիկը յուրաքանչյուրի տուն բերի հանգստություն, ջերմություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter