HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էկոնոմիկայի նախարարությունում պահնորդական ընկերության աշխատակիցը պատահմամբ կրակել է

Նախնական տվյալներով՝ Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն այսօր՝ 2026 թ. ապրիլի 6-ին, իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Դեպքը եղել է աշխատանքային օրվա ավարտին՝ աշխատակցի հերթափոխի ժամանակ: Բժշկական կենտրոնից ահազանգը ստացվել էր ժամը 16:56-ի սահմաններում։ Հրազենային վիրավորում է ստացել երիտասարդ տղամարդ։ Վնասվածքը եղել է «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter