Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում ապրիլի 8/9-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների՝
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի,
- Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել