Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում:
«Մասնավորապես` Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել