HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տնային կալանքը զրկում է ընտրելու իրավունքից. նախարարությունը լուծում է փնտրում

2026թ. հունիսի 7-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններին տնային կալանք կրող անձինք ընտրելու իրավունք ունեն։ Սակայն հաշվի առնելով նրանց տեղաշարժի սահմանափակումը` չեն կարող գնալ ընտրատեղամաս և քվեարկել նախընտրած քաղաքական ուժի օգտին։

Տնային կալանքի դեպքում անձը պարտավոր է գտնվել իր բնակության վայրում և չի կարող ազատ դուրս գալ՝ առանց թույլտվության։ Մյուս կողմից, եթե չկարողանա մասնակցել քվեարկությանը, կզրկվի ընտրելու իր իրավունքից։

Արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչպես են այդ անձինք իրացնելու ընտրելու իրենց իրավունքը։ 

«Տնային կալանք այլընտրանքային խափանման միջոց կրող անձանց ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ առաջիկայում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչների  մասնակցությամբ, առկա հարցերին համակարգված լուծումներ տալու նպատակով»,- «Հետքին» հայտնել են նախարարությունից։

2026թ. մարտի 30-ի դրությամբ Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցով հաշվառված է 942 անձ։ 

Ըստ Արդարադատության նախարարության`ընտրության օրը՝ հունիսի 7-ի դրությամբ, 706 մեղադրյալի նկատմամբ լրանում է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի ժամկետը։

Նշված տվյալները կայուն չեն և կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով, որ մինչև ընտրությունները դատարանները հնարավոր է տնային կալանքի նոր որոշումներ կայացնեն, երկարացնեն տնային կալանքի մեջ գտնվողների խափանման միջոցի ժամկետները կամ այլ խափանման միջոց ընտրեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter