HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

Ի՞նչ փուլում է Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը Հայաստան բերելու նախաձեռնությունը

Ութ ամիս առաջ հայտարարվեց, որ Հայաստանը և Պաղեստինը համաձայնության են եկել Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես Հայաստան բերել, սակայն ծրագիրը դեռ համաձայնեցման փուլում է։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ «ծրագրի իրականացման և այս ոլորտում համագործակցության իրավական շրջանակը պաղեստինյան կողմի հետ համաձայնեցման փուլում է: Ծրագրի իրականացումը կարող է մեկնարկել համապատասխան փաստաթղթի վերջնականացումից և ուժի մեջ մտնելուց հետո, որը կախված է նաև գործընկեր երկրի ընթացակարգերից»։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 29-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում։

Մեր նախորդ հրապարակումներում գրել էինք, որ Մատենադարանում այս նախաձեռնության մասին տեղեկացել էին ԱԳ փոխնախարարի ելույթից և նշել, որ տեղեկություն չունեն, թե երբ է սկսվելու գործընթացը։

Օգոստոսին հարցում էինք ուղարկել նաև ԱԳՆ։ Ի պատասխան՝ նշել էին, որ «ծրագրի կյանքի կոչմանը միտված իրավական փաստաթղթի նախագիծը գտնվում է մշակման փուլում»։

Արդեն նոյեմբերին մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնեցին, որ նախագիծը համաձայնեցման փուլում է, և դրա վերաբերյալ հարցերին հնարավոր կլինի պատասխանել միայն «ավարտական փուլում»։

Լուսանկարը՝ nytimes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter