HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրակոցներ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ. թուրքական ոստիկանությունը հայտնում է նրանց «չեզոքացման» մասին

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող Իսրայելի հյուպատոսության մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Hürriyet-ը։

Ստամբուլի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ երեք մարդ «չեզոքացվել է», իսկ նրանցից մեկը՝ «վերացվել»։

Թուրքական պարբերականի տվյալներով՝ երեք մարդ փորձել է ներխուժել այն շենք, որի 7-րդ հարկում տեղակայված է Իսրայելի հյուպատոսությունը։ Նրանցից երկուսը զինված են եղել երկարափող զենքով։ Մուտքի մոտ գտնվող անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները նկատել են նրանց մոտենալը, ինչի հետևանքով սկսվել է փոխհրաձգություն, որի ընթացքում սպանվել են հարձակում գործած անձանցից երկուսը։ Երրորդ անձը թաքնվել է ավտոմեքենայի հետևում ու շարունակել կրակել ոստիկանների ուղղությամբ, սակայն վիրավորվել է պատասխան կրակից ու ձերբակալվել։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է հարձակում գործած անձանցից մեկի մահվան մասին։ Ըստ նրա՝ մյուս երկուսը վիրավորվել են։ Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է նաև երկու ոստիկան։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Չիֆթչին հայտարարել է, որ հարձակում գործած անձանց ինքնությունը պարզվել է, նրանք Ստամբուլ էին ժամանել Իզմիթից՝ վարձակալած մեքենայով։ Չիֆթչիի խոսքով՝ նրանցից մեկը կապ է ունեցել «կրոնական կազմակերպություններից մեկի հետ», իսկ մյուս երկուսը եղել են եղբայրներ, որոնցից մեկը թմրանյութի պատճառով դատվածություն է ունեցել։

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքն էլ նշել է, որ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել։

Լուսանկարը՝ Murad Sezer/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter