HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը երեկ ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են  նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Այս մասին հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև խմելու ջրի համակարգերի բարելավման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը  վերահաստատել են արդյունավետ և կառուցողական համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter