HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահասները, շանտաժի սպառնալիքով, մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, պահանջել են՝ ընդհանուր 60 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված մի շարք ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները 16 տարին չլրացած տուժողին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Հաշվի առնելով, որ անչափահասներից մեկը հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, այսինքն՝ չի հասել նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, վերջինիս նկատմամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ:

Անչափահասներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը), 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), իսկ մյուսի նկատմամբ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը):

Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հանցանք ծնող պատճառները պարզելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել համայնքի ղեկավարին և ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter