Լունա Սենսեյշն՝ առողջ միրգ, երաշխավորված օգուտ
Վճարովի բովանդակություն
ԼՈՒՆԱ ՍԵՆՍԵՅՇՆ
առողջ միրգ, երաշխավորված օգուտ
Լունա Սենսեյշնը բույսերի պաշտպանության նորարարական միջոցներ արտադրող BAYER ընկերության ևս մեկ նոր արտադրանքն է, որն առանձնանում է համակարգային և տրանսլամինար ազդեցությամբ և պաշտպանում է պտղատեսակները հիվանդությունների լայն շրջանակից:
Լունա Սենսեյշնը ներառում է ֆլուոպիրամ՝ SDHI ընտանիքի նոր քիմիական նյութ և տրիֆլոքսիստրոբին: Դրանց յուրահատուկ համադրությունը և գործողության նոր մեխանիզմն արգելափակում են շնչառությունը պաթոգենի բջջում: Ըստ հրահանգների օգտագործելու դեպքում ֆունգիցիդում չի դրսևորվում ռեզիստենտություն և ֆիտոտոքսիկություն, ինչպես նաև պատրաստուկն անվտանգ է շրջակա միջավայրի և օգտակար օրգանիզմների համար:
Ո՞ր դեպքում և ինչպե՞ս օգտագործել ֆունգիցիդը
Լունա Սենսեյշնը նախատեսված է հնդավոր և կորիզավոր պտղատեսակների համար, ինչպիսիք են՝ խնձորը, տանձը, սերկևիլը, կեռասը, դեղձը, ծիրանը և այլն: Այն արդյունավետ է նաև գյուղատնտեսական այլ մշակաբույսերի համար, որոնց թվում են՝ հատապտղայինները, ընկուզավորները, ցիտրուսները, նուշը, լոլիկը, վարունգը, պղպեղը, սմբուկը, գազարը, սեխը, ձմերուկը, խաղողի վազը և այլն: Պատրաստուկը պաշտպանում է մշակաբույսերը հետևյալ հիվանդություններից՝ մոնիլիոզ (պտղափտում), բծավորություն, անտրաքնոզ, ալտերնարիոզ, գոնջ, ալրացող, մոխրագույն փտում և բորբոս, սեպտորիոզ, սկլերոտինիոզ, ֆոմոպսիս, սև փտում, ասպերգիլիոզ, մելանոզ, ռիզոկտոնիոզ, կոկոմիկոզ և այլն: Սրա հետ մեկտեղ բերքը հավաքելուց հետո այն երկար ժամանակ ապահովում է պտղի առողջ տեսքը: Լունա Սենսեյշնը BAYER ընկերության այլ պատրաստուկների՝ Զատո Ստարի և Սկալայի հետ միասին հանդիսանում է պտղատեսակների պաշտպանության միասնական համակարգի հիմնական տարրը:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի խորհրդատուներին, ովքեր կօգնեն ձեր տնտեսության կարիքները բացահայտելու, ագրոաշխատանքները նախապես ծրագրելու և պատրաստուկի դեղաչափը ճիշտ սահմանելու հարցերում: Այդպիսով կկարողանաք արդյունավետորեն կիրառել Լունա Սենսեյշնի առավելությունները և ստանալ առավելագույն օգուտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել