ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են
Ապրիլի 8-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել