Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Պիլարսկիին։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և ընդգծել այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները: Անդրադարձ է կատարվել ընկերության կողմից հավելյալ ներդրումներ կատարելու ու հոլդինգի դուստր` «Մաքուր երկաթի գործարան» ձեռնարկության արտադրության և դեպի եվրոպական շուկա արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել