Տեղումներ են սպասվում
Ապրիլի 9-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում, 10-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում՝ ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նման կանխատեսում է անում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 9-ի ցերեկը, 10-11- ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում ապրիլի 9-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 26°C (1998թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա - 2.4°C (1997թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 11.9°C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել