Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ
Ապրիլի 9-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:
«Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ` հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին»,-նշված է ԱԺ պաշտոնական կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել