Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկություն
Վճարովի բովանդակություն
Ֆասթ Բանկն իր Visa քարտապաններին հնարավորություն է տալիս մասնակցել խաղարկության և շահել 500 հազար դրամ արժողությամբ 10 դրամական պարգևներից մեկը։ Ֆասթ Բանկի ցանկացած Visa ԱկնՔարտի քարտապան ս․թ․ ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ, կատարելով հանրագումարային 10 հազար դրամի անկանխիկ վճարումներ, կստանա 1 պրոմոկոդ և հնարավորություն կունենա մասնակցել խաղարկությանը։
Յուրաքանչյուր քարտապան երկու ամսվա ընթացքում կարող է ստանալ մինչև 10 պրոմոկոդ, ընդ որում, հաճախորդն արշավին կարող է մասնակցել իր բոլոր Visa ԱկնՔարտերով։ Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկը խաղարկության շրջանակներում իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում առանց տարեկան սպասարկման վճարի ձեռք բերել Visa Gold ԱկնՔարտ։ Այն հաճախորդները, ովքեր արշավի իրականացման ժամանակահատվածում կպատվիրեն նոր Visa վճարահաշվարկային համակարգի որևէ քարտ, կստանան մեկ լրացուցիչ պրոմոկոդ՝ անկախ նշված ժամանակահատվածում ձեռք բերած քարտերի քանակից։
10 հաջողակները, որոնք կշահեն դրամական պարգևներից մեկը, կորոշվեն հունիսի 30-ին ժամը 15։00-ին Ֆասթ Բանկի պաշտոնական Youtube-յան էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Խաղարկության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն նաև Ֆասթ Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (LI, FB, Insta)։ Յուրաքանչյուր քարտապան կարող է շահել միայն մեկ անգամ: Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել