HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի դիմաց հատուցում կտրամադրվի

Կառավարության ապրիլի 9-ի որոշմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց հատուցում կտրամադրվի:

«Հատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհված (մահացած) և պանթեոնում հուղարկավորված անձանց գերեզմանների բարեկարգման նպատակով անհրաժեշտ կլիներ ձեռքբերել նոր լրակազմեր` այդ նպատակով հայտարարելով մրցույթ, որի փոխարեն առաջարկվում է հատուցել զոհվածների ընտանիքների կողմից պատրաստված և տեղադրված տապանաքարերի արժեքը, իսկ այդ նպատակով նախատեսված և չօգտագործված ու պահեստավորման ենթակա տապանաքարերն արդեն իսկ կնքված Պայմանագրի շրջանակներում օգտագործել նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Որոշման համաձայն՝ նախատեսվում է ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 8 անձանց ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter