HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու համար 1 տարվա ժամկետը փոխարինել 2 տարով

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է վարորդական վկայականի տեսական քննությունը դրական ստանալու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը փոխարինել երկու տարով։

Նախագծով առաջարկվում է նաև տեսական քննության թեստերում ընդգրկել բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը։

Նշենք, որ տեսական քննությունների մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ՝ որ հարցաշարերը պետք է վերաբերվեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչն, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։

Ըստ ՆԳՆ-ի՝ այս փոփոխությունը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։

Որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի և հավանության արժանանա Կառավարության կողմից։

Մեկնաբանություններ (3)

Էդգար
Իսկ դա կվերաբերվի տեսական հանձնաց գորցնականին սպասող անձանց? Թե հաստատվելուց հետո նոր տեսական հանձնողներինա վերաբերվում։
Կարեն Փոթոյան
Բարև Ձեզ հարգելի մեծարգո Նախարար շատ լավ է։ Բայց զրկված վարորդներին շանս տալու մասին ել մտածեք ինչ կարելի է անել։ Հարգանքներս բոլորիտ
Ջուլիա
Շատ ճիշտ և տեղին որոշում, մարդիկ հերթերի պատճառով ամիսներով սպասում են գործնական քննությանը, մեկ էլ հոպ տեսականի ժամանակը արդեն ավարտվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter