HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար 

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հանձնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Մանուկ Վարդանյանը կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի 1-ին կարգի մասնագետի հետ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մ. Վարդանյանի նկատմամբ կիրառվել է «գրավ» խափանման միջոցը։

Մասնավորապես՝ պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով, պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:

Գործը 2026թ. ապրիլի 9-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Մերի Մոսինյանին։

Մեկնաբանություններ (2)

Տարոն Մարգարյան
Մանուկ Վարդանյանը մեր ժամանակների Կորեյկոն է։ Անհասկանալի է, թե ինչու է դատախազությունը էս պարապ ու անհեռանկար գործը "փչում"՝ ճանճից փիղ սարքելու համար։ Անհիմն հարստացման հոդվածը թողած, ինչի հետևից են ընկել։
Վահագն
սինագոգին պիտի հանձնած լինեին, որ լամուկապետը գոհ մնար, ֆաս հրաման չտար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter