HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ շաբաթ հանրային տրանսպորտի համար վճարողների թիվը 15-30 տոկոսով ավելացել է․ Ավինյան

Երևանի հասարակական տրանսպորտում կշարունակվեն ստուգայցերը՝ ուղեվարձերը պարտադիր կերպով վճարելու հսկողություն սահմանելու նպատակով: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 15-30 տոկոսով ավելացել է հանրային տրանսպորտից օգտվողների՝ վճարողների թիվը։

«Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին: Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ, որոնց աշխատանքային, պայմանագրային պարտավորությունն է, որ հետևեն՝ կատարվի համապատասխան վճարումը։ Իրապես տպավորիչ է։ Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք մնում են անվրդով։ Առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ շնորհակալ եմ նրանց՝ կարևոր վերահսկողական գործառույթը կատարելու համար»,- նշել է քաղաքապետը։

Անդրադառնալով հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերին ու վարորդների վրա հարձակման դեպքերին՝ քաղաքապետը հանձնարարել է խստագույնս պատժել մեղավորներին:

«Որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ, միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, այն ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ոտնձգություն է ամբողջ համակարգի նկատմամբ։ Դիմում եմ բոլոր վարորդներին՝ մենք իրենց հետ ենք, իրենց կողքին կանգնած ենք»,- ընդգծել է Ավինյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter