HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մեկնարկած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում, Գործադիր կոմիտեի անդամների կողմից ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:

«Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ ԴՄԱ Գլխավոր ժողովում ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից: 

ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ 2025 թվականին առաջադրվել էր առաջին անգամ:

Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել բոլոր դատախազներին՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։

Հիշեցնենք, որ Շանհայ քաղաքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter