Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ
Ապրիլի 14-ին՝ ժամը 01։04-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում դեպի Չերեմուշկա թաղամաս գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Շինարարներ թաղամաս տանող ավտոճանապարհին Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է հարակից ձորում։
Փրկարարները պարեկային ծառայողների և քաղաքացիների օգնությամբ երկու տուժածի պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել