HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն բարձրացրել է աշխատավարձերը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը։

«Ընկերության դեպոներում և արտադրական ստորաբաժանումներում աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15%-ով։ Կառավարման ապարատի աշխատակիցների համար (բացառությամբ ղեկավար կազմի) աշխատավարձի բարձրացումը կկազմի 10%։

Ընկերությունում աշխատավարձերի վերանայումը կրում է պարբերաբար բնույթ և պայմանավորված է գնաճային գործընթացների համապատասխան ինդեքսացիայի անհրաժեշտությամբ։ Այս մեխանիզմը ամրագրված է ընկերության և արհմիության միջև կնքված Կոլեկտիվ պայմանագրում։ Փաստաթուղթը նախատեսում է աշխատակիցների համար ընդլայնված սոցիալական երաշխիքներ։

Գործող Կոլեկտիվ պայմանագիրը ներառում է նաև աշխատակիցների սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ աշխատակիցների և նրանց երեխաների ամառային հանգստի կազմակերպում, առաջին դասարանցիների աջակցություն, գնացքներով անվճար երթևեկության հնարավորություն, երեխայի ծննդյան դեպքում նյութական աջակցություն, ինչպես նաև այլ սոցիալական երաշխիքներ։ Ամեն տարի այս ծրագրերի իրականացման համար արհմիությունները հատկացնում են շուրջ 250 մլն դրամ։

Ընթացիկ որոշումը, որը կայացվել է ընկերության ղեկավարության և աշխատակիցների միջև կառուցողական երկխոսության արդյունքում, նախատեսում է ավելի մեծ չափով ինդեքսավորում, քան պաշտոնական գնաճն է եղել 2025 թվականին։ Սա հնարավորություն է տվել էապես բարձրացնել աշխատակիցների եկամուտների մակարդակը։

Ընկերությունը շարունակելու է իրականացնել իր սոցիալական քաղաքականությունը Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում և զարգացնել արդյունավետ համագործակցությունը աշխատակիցների հետ»,- ասված է Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀԿԵ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter