HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ծրագրի արդյունքների մասին զեկույցը

Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկության արդյունքները:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 61-ը, քվեատուփում առկա է եղել 61 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: 61 կողմ ձայնով Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter