HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ

Հարկ վճարողի օրվա նախաշեմին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը«Մեզ համար առաջնային է հարկ վճարողների հետ ձևավորել նոր որակի հարաբերություն՝ հիմնված վստահության, բաց երկխոսության, մարդակենտրոն մոտեցման և կամավոր կարգապահության վրա։ Այս սկզբունքներն են դրված ՊԵԿ առաքելության և տեսլականի հիմքումմեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ օրինապահությունը դառնում է գիտակցված ընտրություն՝ արժեք ստեղծելով թե՛ իրենց, թե՛ պետության համար»։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ առանցքային դեր ունեն թվայնացումը, վերլուծական գործիքների զարգացումը և արհեստական բանականության կիրառումը։ Փոփոխությունները նպաստում են արդար մրցակցության ձևավորմանը, բարձրացնում են վստահությունը և միտված են հանրային բարեկեցության աճին։

Կոմիտեի ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարել նաև այն, որ 2017 թվականից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ «Մեր համատեղ ստեղծված արդյունքի (ՀՆԱ-ի) մոտ 24 տոկոսը հարկերի տեսքով վերադառնում է պետական բյուջե՝ ուղղվելով հանրային կարևոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք այլ պայմաններում հնարավոր չէին լինի»։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բիզնեսի հետ բաց և շարունակական հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել խնդիրներն, այլև համատեղ գտնել դրանց լուծումները՝ նոր գաղափարների և գործնական նախաձեռնությունների միջոցով։ «Վստահ եմ՝ միասին շարունակելու ենք զարգացնել հարկ վճարելու մշակույթը, որը գնալով ամրապնդվում է՝ մարդկանց կողմից իրենց վճարած հարկերի արդյունքը տեսնելու շնորհիվ»,-ասել է Էդուարդ Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ընթացքը և նոր նախաձեռնությունները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ Հանդիպումն անցկացվել է բաց և կառուցողական մթնոլորտում՝ հարցուպատասխան ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և նման ձևաչափով հանդիպումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter