ՃՏՊ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։49-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլորվել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և BMW մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։
Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել