Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել