Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի. Հաքան Ֆիդան
Անկարայում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Այդ մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի»,- հայտարարել է նա։
Ֆիդանի խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տնտեսական օգուտներ ունի։
«Միջին միջանցքի իրագործման հարցում մեր տարածաշրջանի դերը չափազանց կարևոր է, որովհետև Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այդ միջանցքի անվտանգության տեսանկյունից։ «Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար։ Այս հարցով մենք աշխատում ենք նաև Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան»,- հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել