HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին. IRNA

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է տարածել իրանական պետական IRNA գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ «ԱՄՆ-ի չափազանցված և չհիմնավորված պահանջները, դիրքորոշման հաճախակի փոփոխությունները, մշտական հակասություններն ու, այսպես կոչված, ծովային շրջափակման շարունակումը», ինչը իրանական կողմը համարում է համաձայնագրի խախտում, «մինչ այժմ խոչընդոտել են բանակցությունների առաջընթացին»։

Իրանական գործակալությունը հավելում է, որ նման պայմաններում «որևէ էական հեռանկար չկա արդյունավետ բանակցությունների համար»։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իրանական պատվիրակությունը պատրաստվում է Իսլամաբադ մեկնել արդեն երեքշաբթի օրը։ Հեռուստաընկերության տվյալներով՝ բանակցային պատվիրակությունը կլինի նույնը, ինչ նախորդ անգամ։ Դրա կազմում էին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

CNN-ը նաև պնդում է, որ եթե բանակցությունները լավ ընթանան, չորեքշաբթի օրը կողմերը համատեղ կհայտարարեն հրադադարի ռեժիմի ժամկետի երկարաձգման մասին:

Իրանական Tasnim գործակալությունն էլ պնդում է, որ Թեհրանը իր պատվիրակությանը չի ուղարկի Պակիստան, քանի դեռ ամերիկյան ուժերի կողմից շարունակվում է Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter