Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ։ Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։
«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:
Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել