HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։

Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter