HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կռավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մեծապես գնահատելի է։

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ այսօր Հայաստանում նկատվում է անդորր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով, Ժիլբեր-Լյուկ Դըվինազն ընդգծել է վարչապետ Փաշինյանի դերը և քայլերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter