HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Գոռ Սահակյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց՝ երկամարտում գրանցելով 330 կգ արդյունք։

Պոկում վարժությունում մեր ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց 146 և 150 կգ՝ ապահովելով վարժության փոքր ոսկե մեդալը։ Երրորդ փորձով Սահակյանը փորձեց Եվրոպայի նոր ռեկորդ սահմանել, սակայն 155 կգ պոկել չկարողացավ։

Հրում վարժությունը Գոռ Սահակյանը սկսեց 180 կգ-ից և հաջողությամբ բարձրացրեց։ Հաջորդ երկու մոտեցմամբ մեր մարզիկը 185 կգ հրել չկարողացավ՝ բավարարվելով վարժության բրոնզե մեդալով։

Երկամարտի 330 կգ արդյունքով Սահակյանն արծաթե մեդալ նվաճեց՝ ընդամենը 2 կգ զիջելով թուրք ծանրորդ Յուսուֆ Ֆեհմի Գենչին։

Նախորդ տարի ևս Սահակյանը արծաթե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ 2023 և 2024 թվականներին Եվրոպայի չեմպիոն էր դարձել։

Ընթացիկ առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել նաև Գառնիկ Չոլաքյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը։

Վաղը՝ 19։00-ին, պայքարի մեջ կմտնի 79 կգ քաշային Մարտին Պողոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter