Արտաշատ համայնքին կփոխհատուցվի շուրջ 61.7 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2017 թվականին կայացած հողամասի աճուրդը։
Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և ֆիզիկական անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ 1672 քմ մակերեսով հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Դատարանը 2026 թվականի ապրիլի 10-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը:
Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերած ֆիզիկական անձից հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար 800 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել