HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ շեշտադրելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման արդյունավետության բարձրացման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը և կարևորել շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter