HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անասունները կարածե՞ն տիրոջ իրավունքով

Լոռու մարզի Այգեհատ գյուղի բնակիչները մարտի 15-ին ցույցի էին դուրս եկել իրենց գյուղամիջյան հրապարակում: Ցույցի պատճառն այն է, որ ՀՀ կառավարության որոշմամբ գյուղի միակ` 130 հա տարածք ունեցող «Չալ» հանդամասի արոտավայրը, համայնքի հետ միավոր չլինելու պատճառով, պետք է կցվի հարևան Արդվի գյուղին և վերջինիս սեփականությունը ճանաչվի:

«Հետքն» արդեն անդրադարձել է գյուղացիների ցույցին: Հիշեցնենք, որ «Չալ» հանդամասում արոտի է դուրս գալիս Այգեհատի 301 խոշոր եղջերավոր անասուն: Մինչ կառավարության որոշումը Այգեհատի գյուղապետ Արշակ Շահվերդյանը և Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը կառավարությանն առաջարկել են Այգեհատի համայնքի 2-րդ հատվածի` արոտավայրի հետ սահման ստեղծել` հողեր փոխանակելու միջոցով:

Կառավարությունը մերժել է առաջարկը և ընդունել այգեհատցիների համար աննպաստ որոշումը: Անասունը արոտի դուրս բերելուն մնացել է 10 օր, սակայն այգեհատցիներին դեռևս պարզ չէ, թե իրենց անասունները ինչ կարգավիճակով են արածելու իրենց վաղեմի սեփականությունը հանդիսացող «Չալ» հանդամասի արոտավայրում:

Այգեհատի գյուղապետ Արշակ Շահվերդյանը «Հետքին» ասաց, որ ցույցից հետո արոտավայրի խնդիրը քննարկվել է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ: Մարզպետը գյուղացիների դժգոհության պատճառները ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, որից հետո կառավարությունն ընդունել է Այգեհատի և Օձունի համայնքապետերի առաջարկած տարբերակը` արոտավայրի հետ Այգեհատի սահման ստեղծելու մասին:

«Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մարտի 30-ին գրություն է ուղարկել ՀՀ կադաստրին Այգեհատի «Չալ» հանդամասի արոտավայրը Այգեհատի գյուղապետարանի հաշվեկշռում թողնելու համար: Հուսով ենք` «Չալ» հանդամասի մեր արոտավայրում մեր անասունները կշարունակեն արոտի դուրս գալ տիրոջ իրավունքով»,- ասաց Այգեհատի գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter