HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունգարիայի ավետարանական համայնքները դատապարտում են

Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի և Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում է. «Հավատում ենք, որ միայն Աստված է արդարորեն դատում մեզ բոլորիս և Նրա առջև է, որ պետք է բոլորս մի օր կանգնենք: Սակայն պետությանն է տրված իշխանությունն ու պատասխանատվությունը ծառայելու և պաշտպանելու հասարակությանը. այսպիսով` հանցագործներին թողնել ազատությունը վայելել Աստծու պատվիրանին դեմ է: Մենք լիովին հասկանում ենք ներման` դատապարտելի քայլի առնչությամբ հայ ժողովրդի վրդովմունքը և մեր ժողովրդի անունից հայտնում մեր համերաշխությունը»:

Անհանդուրժելի նկատելով հանցագործի ազատ արձակումը` Հունգարիայի ավետարանական հարանվանությունները հույս են հայտնել, որ արդարությունը կվերականգնվի:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Մեկնաբանություններ (1)

Garo
Երբեք բաւական չէ: Հունգարիան պէտք է հատուցէ Հայաստանին եւ առաւել եւս ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter