HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։

«Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։

Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։

Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter