HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի երկու փոխնախագահներ: Ստորեւ՝ հանդիպման մասին ԱԳՆ հաղորդագրությունը։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների կարևոր դերը երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից Հայաստանին ցուցաբերված հետևողական աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցի կարևորությունը՝ որպես կարևոր հանգրվան՝ երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ռազմավարական բնույթը փաստաթղթային հիմքով ամրագրելու տեսանկյունից:

Մնացական Սաֆարյանը պատասխանել է ֆրանսիացի սենատորների կողմից տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի որդեգրած միջազգային օրակարգի վերաբերող հարցերի:

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter