Աննա Ամրոյանը հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանն ավարտեցին ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Այս մասին հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
«Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է:
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող հանդես եկավ` ոչ մի հաջող մոտեցում չունենալով: Հրումում նա բարձրացրեց 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Ամրոյանը երկամարտի արդյունք չունեցավ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել